Բաժիններ՝

Լեհաստանում գաղտնալսման սարքեր են հայտնաբերել շենքում, որտեղ տեղի է ունենալու կառավարության նիստը

Լեհաստանի հատուկ ծառայությունները հայտարարել են, որ գաղտնալսման սարքեր են հայտնաբերել Կատովիցե քաղաքի շենքերից մեկում, որտեղ մայիսի 7-ին պետք է կայանար Նախարարների խորհրդի նիստը։ Այս մասին հաղորդում է Polskie Radio լրատվամիջոցը:

«Պետական պ​​ահպանության ծառայությունը, համագործակցելով Ներքին անվտանգության գործակալության հետ, հայտնաբերել և ապամոնտաժել է սարքեր, որոնք կարող էին գաղտնալսման համար օգտագործվել այն շենքում, որտեղ այսօր Կատովիցեում պետք է կայանար Նախարարների խորհրդի նիստը», – գրել է հանրապետության հատուկ ծառայությունների նախարար-համակարգողի մամուլի քարտուղար Յացեկ Դոբժինսկին X սոցիալական հարթակում։

Նրա խոսքով՝ հետախուզական ծառայությունները կատարում են այդ միջադեպի հետաքննություն:

Ըստ Reuters գործակալության՝ Լեհաստանը Ռուսաստանի ռազմական գործողությունների ընթացքում Ուկրաինա զենքի մատակարարումների համար հանգույց է հանդիսանում և ուժեղացված հսկողություն է իրականացնում լրտեսական գործունեության ցանկացած նշանի հայտնաբերման համար։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս