Հայաստանի և ԱՄՆ-ի միջև առաջին շտաբային բանակցություններն են անցկացվել

Հայաստանի և ԱՄՆ-ի միջև շտաբային առաջին ամենամյա բանակցություններ են տեղի ունեցել անցյալ շաբաթ։ Այս մասին հայտնում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը։

«Անցյալ շաբաթ ԱՄՆ եվրոպական հրամանատարության և Հայաստանի Պաշտպանության նախարարության ներկայացուցիչները մասնակցել են առաջին ամենամյա շտաբային բանակցություններին՝ քննարկելու երկկողմ պաշտպանական առաջնահերթությունները, զարգացնելու հետագա համագործակցության ոլորտները և նախանշելու առաջիկա տարիների ռազմական փոխգործակցությունը»,- ասվում է դեսպանատան X-ի միկրոբլոգում արված գրառման մեջ։

 

Տեսանյութեր

Լրահոս