Ալիևը ևս չի մասնակցի Մոսկվայում Մայիսի 9-ի շքերթին

Մայիսի 9-ին կայանալիք շքերթին հրավիրված են ՌԴ «բարեկամ երկրների» դիվանագիտական առաքելությունների ղեկավարներ և ռազմական կցորդներ։ Այս մասին ճեպազրույցում ասել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։ Նա խոսել է միջոցառմանը հրավիրված երկրների ղեկավարների մասին։

«Շքերթին ներկա կլինեն Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի և Թուրքմենստանի ղեկավարները»,- ասել է Ուշակովը՝ հավելելով, որ առանձին հրավիրված են Կուբայի, Լաոսի և Գվինեա-Բիսաուի նախագահները։ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները չեն կարողանա ներկա գտնվել։

«Այդ նույն ժամանակ Ադրբեջանում անցկացվում են հանդիսավոր միջոցառումներ՝ նվիրված Հեյդար Ալիևի հիշատակին»,- պարզաբանել է Ուշակովը։

Այսօր Ալեն Սիմոնյանը այսօր հայտարարել է, որ Նիկոլ Փաշինյանը չի մասնակցելու Մոսկվայում կայանալիք Մայիսի 9-ի շքերթին։

Տեսանյութեր

Լրահոս