![](/banners/BeFunky-design.jpg)
Իրանի ԱԳ նախարարը և դեսպանը քննարկել են Թեհրան-Բեյրութ հարաբերությունները
![](https://168.am/wp-content/uploads/2022/11/iran-agn-e1666257726224.jpeg)
Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիրաբդոլլահիանը և Լիբանանում Իրանի դեսպան Մոջթաբա Ամանին մայիսի 2–ին Թեհրանում հանդիպել են, քննարկել երկու երկրների միջև կապերը: Այս մասին հայտնում է IRNA–ն։
Դեսպանը ԱԳ նախարարին ներկայացրել է Թեհրան-Բեյրութ հարաբերությունների ներկայիս իրավիճակը։
Նախարարն ընդգծել է Բեյրութի հետ կապերը խթանելու համար հետագա աշխատանքի անհրաժեշտությունը՝ հատկապես քաղաքական և տնտեսական ոլորտներում: