«Դեմոկրատիայի անունից խոսացող փոքրիկ դիկտատորներ, հանգիստ մնացեք ու հիշեք, որ ձեզ դեմքով ճանաչում ենք». Մարուքյան

ՀՀ հատուկ հանձնարարություններով նախկին դեսպան Էդմոն Մարուքյանը գրում է․ «Հաջորդ Ազգային ժողովում մի մանդատ ունենալու համար պայքարի ելած փսևդոդեմոկրատներն իրար հերթ չտալով՝ Տավուշի մարզի ժողովրդի անկեղծ բողոքն ու մտահոգությունը վերագրում են օտար միջամտությանը: Այդ խոսույթը և վարքն ուղղակի խայտառակություն է և դատապարտելի:

Ուշադիր հետևում եմ, թե ինչպես է կեղտոտ գործակալների մի խումբ օրը երեք անգամ եթերից եթեր վազում ու պիտակավորում անկեղծ պայքարող, չհամաձայնող մարդկանց ու հոգևորականներին:

Հիշե՛ք, դեմոկրատիայի անունից խոսացող փոքրիկ դիկտատորներ, համաձայն չլինելու իրավունքը հիմնարար իրավունք է և ամեն չհամաձայնողին պիտակավորողը ժողովրդավարության անունից խոսացող մանր ժուլիկ է, շարքային օպորտունիստ: Հանգիստ մնացեք ու հիշեք, որ ձեզ դեմքով ճանաչում ենք»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031