Բերման ենթարկվածներին հերթով ազատ են արձակում. Մարդիկ դաժան ծեծի են ենթարկվել. վնասվածքներ ունեն. 3-ն անչափահաս են. Դանիելյան

ՆԳՆ ոստիկանության Իջեւանի բաժանմունք Կիրանցից բերման ենթարկվածներից մեկն արդեն դուրս է եկել, հերթով դուրս են գալիս: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց պատգամավոր Գառնիկ Դանիելյանը, որը Ոստիկանության Իջևանի բաժանմունք էր գնացել բերման ենթարկվածներին տեսնելու:

«Մարդիկ դաժան ծեծի են ենթարկվել, մարմնական վնասվածքներ ունեն: Մոտ 30 հոգի բերման է ենթարկվել՝ երեքը անչափահաս են»,-ասաց Գառնիկ Դանիելյանը:

Պատգամավորի խոսքով, տղամարդիկ թեև վնասվածքներ ունեն, հիվանդանոց գնալու մասին չեն մտածում, շտապում են գյուղ հասնել և իրավիճակին ծանոթանալ:

«Գյուղը երկու կողմից փակված է՝ Սարիգյուղի և Բաղանիսի կողմից: Սպասում ենք դուրս գան, շարժվենք դեպի գյուղ՝ տեսնենք ի՞նչ է կատարվում»:

Նշենք, որ վաղ առավոտյան ժամը 6-ի սահմաններում ոստիկանության մեծ ուժեր են ժամանել Կիրաց գյուղ, որտեղից բիրտ ուժ կիրառելով բերման են ենթարկել ճանապարհը փակած բնակիչներին, այդ թվում անչափահասների: Ականատեսները պատմում են, որ մարդկանց ծեծելով են բերման ենթարկել: Ոստիկանության բաժանմունքի մոտ է նաեւ Բագրատ Սրբազանը:

ՆԳՆ-ն հաղորդագրություն է տարածել՝ նշելով, որ ՊՆ-ն ականազերծման աշխատանքներ է իրականացնում Կիրանց-Խեյրիմլի հատվածում, դրա համար ճանապարհները փակվել են: Թույլ չեն տալիս գյուղ մտնել նաեւ լրագրողներին:

Գյուղապետ Կամո Շահինյանի խոսքով, նրանք հերթապահություն էին իրականացնում, որպեսզի թույլ չտան ականազերծման աշխատանքներ իրականացնել:

Տեսանյութեր

Լրահոս