Բաքվում պաշտոնական արարողությամբ բացվել է «Արևմտյան Ադրբեջանի հեռուստաընկերության» շենքը

Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը տելեգրամյան իր ալիքում տեղեկացնում է, որ այսօր Բաքվում պաշտոնական արարողությամբ բացվել է «Արևմտյան Ադրբեջանի հեռուստաընկերության» շենքը։

«Պետական պատվերով աշխատող հեռուստաընկերությունը հեռարձակելու է եռալեզու եթեր (ադրբեջաներեն, ռուսերեն և անգլերեն), որոնք պետք է «ներկայացնեն ադրբեջանցիներին և աշխարհին գրավված Արևմտյան Ադրբեջանի մասին ճշմարտություններն ու այնտեղ ետվերադարձի հայեցակարգը»։

Սա էլի մեզ համար պատրաստվող «խաղաղության» քաղաքականության դրվագներից է, որի դեմ դեռ կարող ենք պայքարել»,- գրում է նա։

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031