Թրամփը նմանակել է Բայդենին
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը ծիծաղեցրել է իր կողմնակիցներին Կալիֆոռնիայի Անահայմ քաղաքում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ` նմանակելով ԱՄՆ ներկայիս առաջնորդ Ջո Բայդենի պահվածքը բեմում:
«Մարդը չի կարողանում բեմի ելքը գտնել։ Նայեք, սա բեմն է, ես նախկինում երբեք այս բեմը չեմ տեսել, բայց եթե ձախ գնամ, այնտեղ աստիճաններ են: Եվ եթե աջ` աստիճաններ են։ Իսկ այդ տղան. «Որտե՞ղ եմ ես… գրողը տանի, որտե՞ղ եմ ես»։ Չէ, ահավորն է»,-հայտարարել է Թրամփը և մի քիչ թափառել է բեմում` ծիծաղեցնելով հանդիսատեսին։
Կալիֆոռնիայի Անահայմ քաղաքում նրա ելույթի տեսագրությունը տեղադրել է RSBN մեդիաընկերությունը։
Նշենք, որ Բայդենը բազմիցս հայտնվել է անհարմար իրավիճակներում։ Երբեմն նա շփոթում է ներկաների անունները կամ պաշտոնները, եղել են դեպքեր, երբ նա դիմել է շրջապատի օգնությանը` բեմի ելքը գտնելու համար։ Բացի այդ, ԱՄՆ նախագահը բազմիցս սայթաքել է ինքնաթիռի աստիճանների և սանդուղքների վրա, ընկել է հեծանիվից, ձեռքսեղման համար շրջվել դեպի դատարկություն: