Բաժիններ՝

«Մարատի մայրն արդեն ամեն բան գիտի․ Մարատը 18-ամյա արցախցի տղան է, ում այս իշխանությունը կալանքի տակ է պահում». Արսեն Բաբայան

Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Խոսեցի Մարատի մոր հետ։ Նա արդեն ամեն բան գիտի։

Մարատը 18-ամյա արցախցի տղան է, ում այս իշխանությունը կալանքի տակ է պահում։ Մարատը ճիշտ գիտեր։ Մայրը շատ ծանր է տանում որդու կալանքը հատկապես հաշվի առնելով, որ շուրջ մեկ տարի լինելով շրջափակման մեջ որդուն չի տեսել։ Նա Երևան էր գալիս որդուն գրկելու մեծ սպասումով։

Մայրն ինձանից խնդրում է տեսակցություն որդու հետ։ Ցավոք
քննչականն ու դատարանը շատ դաժան են վարվել Մարատի ու նրա մոր հետ։ Այս պահին արգելված են Մարատի հետ բոլոր տեսակի տեսակցությունները։ Այդպիսով Մարատն այս պահին ոչ թե գտնվում է նախնական կալանքի տակ, այլ՝ պետական իշխանությունը նրա նկատմամբ կալանքը օգտագործում է որպես պատիժ։

Միջնորդել եմ Մարատի վարույթը հսկող դատախազին, որպեսզի թույլ տա գոնե մայրը տեսակցի որդուն։ Տեսնենք, թե ինչ որոշում կընդունի դատախազությունը»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930