Ղարաբաղի հայերը «կունենան նույն իրավունքները, ինչ Ադրբեջանի մյուս ազգային փոքրամասնությունները». Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ԱՄՆ-ի պաշտոնյաների հետ հանդիպմանը հավաստիացրել է՝ Ղարաբաղի հայերը «կունենան նույն իրավունքները, ինչ Ադրբեջանում ապրող մյուս ազգային փոքրամասնությունները»։

«Նրանց իրավունքները կապահովվեն երկրի օրենսդրության և միջազգային պարտավորությունների շրջանակներում»,- ըստ «Ազատության»՝ հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) ղեկավար Սամանթա Փաուերի, ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական հարցերով օգնական Յուրի Քիմի և Պետդեպարտամենտի Կովկասում բանակցությունների գծով գլխավոր խորհրդական Լուի Բոնոյի հետ հանդիպմանը։

Ադրբեջանի առաջնորդի խոսքերով՝ Բաքվի ու Ստեփանակերտի ներկայացուցիչների միջև «երկխոսություն է ընթանում վերաինտեգրման ուղղությամբ», Բաքուն նաև պատրաստ է առաջիկայում կազմակերպել Ադրբեջանում հավատարմագրված ՄԱԿ-ի մշտական համակարգողի գրասենյակի աշխատակիցների այցը Ղարաբաղ։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930