
Տեղի է ունեցել Հայաստանի և Թուրքիայի ԱԳ նախարարների հեռախոսազրույցը

Սեպտեմբերի 27-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։
Քննարկվել են ընթացիկ տարածաշրջանային զարգացումները և օրակարգային թեմաներ: