Հենրիխ Մխիթարյանը շնորհակալություն է հայտնել CNN-ին` Լեռնային Ղարաբաղի խնդիրը լուսաբանելու համար
Հենրիխ Մխիթարյանը շնորհակալություն է հայտնել CNN-ին․ «Շնորհակալություն CNN-ին՝ լուսաբանելու այն ողբերգությունը, որն այժմ ծավալվում է Լեռնային Ղարաբաղում։
Մարդիկ այսօր՝ 2023 թվականին, ապրում են ցեղասպանություն, և նրանք մեր օգնության կարիքն ունեն», գրել է մեծանում հայը և կցել CNN-ի հրապարակումը։
Լրատվամիջոցը անդրադարձել է Մխիթարյանի գրառմանն ու Արցախին․«X-ում, որը նախկինում հայտնի էր որպես Twitter, Միլանի «Ինտերի» կիսապաշտպանն ասել է, որ իր «սիրտը կոտրվում է», շատ տեղեկություններ է ստանում «հազարավոր հայ ընտանիքների ցավի, կորստի և մարդու իրավունքների կոպիտ ոտնահարման պատմությունների մասին, որոնք բռնի տեղահանվում են Լեռնային Ղարաբաղից և զանգվածային արտագաղթով գնում են Հայաստան»։
CNN-ը նաև գրել է, որ ժամը 12.15-ի դրությամբ Լեռնային Ղարաբաղից Հայաստան է տեղահանվել 47 հազար մարդ։
Ժամանողների ճնշող մեծամասնությունը շարունակում են մնալ կանայք, երեխաներ և ծերեր, չորեքշաբթի CNN-ին ասել է Հայկական Կարմիր Խաչի ներկայացուցիչը։
Լրատվամիջոցը հիշեցրել է, որ Լեռնային Ղարաբաղը շրջափակման մեջ է 2022 թվականի դեկտեմբերից, երբ Ադրբեջանի կողմից աջակցվող ակտիվիստները անցակետ են ստեղծել Լաչինի միջանցքում՝ փակելով Ղարաբաղը Հայաստանին կապող միակ ճանապարհը։
Հիշեցրել է նաև Միջազգային քրեական դատարանի նախկին գլխավոր դատախազի եզրակացությունը, համաձայն որի՝ «հիմնավոր հիմքեր կան ենթադրելու, որ հայերի դեմ ցեղասպանություն է իրականացվում»: