Լեռնային Ղարաբաղում պայթյունից հետո Ռուսաստանի սանիտարական ավիացիան տարհանել է 58 տուժածի
Ստեփանակերտի մերձակայքում վառելիքի պահեստի պայթյունից հետո Ռուսաստանի օդատիեզերական ուժերի սանիտարական ավիացիան Լեռնային Ղարաբաղի հիվանդանոցից և բժշկական կենտրոնից տարհանել է տարբեր ծանրության այրվածքներով 58 մարդու։ Այս մասին հայտնել է ՌԴ խաղաղապահ զորակազմի բժշկական ջոկատի ղեկավար Պավել Սուսլովը։
Ավելի վաղ Սուսլովը հայտնել էր, որ Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհի հարակից տարածքում վառելիքի պահեստի պայթյունից հետո այրվածքներ ստացած 23 խաղաղ բնակիչ օգնություն է խնդրել ռուսական բժշկական ջոկատի ռազմական բժիշկներից։
ՌԴ պաշտպանության նախարարությունը հստակեցրել է, որ խաղաղապահ զորակազմի հատուկ նշանակության բժշկական ջոկատի զինվորական բժիշկները շարունակում են օգնել Լեռնային Ղարաբաղի բուժհաստատությունների գործընկերներին՝ պայթյունի հետևանքով վիրավորված քաղաքացիների բուժման և տարհանման հարցում։
ՏԱՍՍ-ը հավելում է, որ ՌԴ խաղաղապահ զորակազմի մոտ է գտնվում 522 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 293 երեխա, որոնք հնարավորություն չունեն վերադառնալու իրենց տներ։ Նրանց ցուցաբերվում է անհրաժեշտ օգնություն, տրամադրվում է սնունդ։