
Տեղեկությունը, թե Բաքուն ձերբակալել է Վիտալի Բալասանյանին, չի հաստատվում. 24news

Ադրբեջանական տելեգրամյան ալիքներում տարածվող տեղեկատվությունը, թե իբր ձերբակալվել է Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանը, չի համապատասխանում իրականությանը: Տեղեկությունը 24News-ի հետ զրույցում հերքեց Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը:
Հիշեցնենք, որ այսօր ադրբեջանցիների կողմից ձերբակալվել է Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը: