«Թուրքիան ավարտել է «Siper 2» հակաօդային հրթիռի փորձարկումը». չինական լրատվամիջոց

Ռազմական թեմաներ լուսաբանող չինական լրատվամիջոցում «Թուրքիայի հակաօդային պաշտպանության բազմաշերտ համակարգը ցույց է տալիս իր առաջին արդյունքները» վերանգրով հրապարակում է եղել: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Հրապարակման մեջ անդրադարձ է կատարվել թուրքական արտադրության «Siper 2» մեծ հեռահարություն ունեցող հակաօդային հրթիռի առաջին փորձարկմանը:

«Այս առաջխաղացմամբ Թուրքիան դնում է փոքր, միջին և մեծ հեռահարության կապակցված ու աստիճանական հակաօդային հրթիռային համակարգի ստեղծման հիմքը»:

Նշվել է նաև, որ «Siper 2» հրթիռը նախաստեսված է ռազմական ինթնաթիռներ և նույնիսկ թևավոր հրթիռներ ոչնչացնելու համար:

«Siper 1-ի հետ համեմատ Siper 2-ն ունի ակտիվ ռադարային սկաներ, նոր շարժիչ: Արդիականացվում է ընդհանուր կատարողականությունը»:

Չինական թերթում տեղ գտած հրապարակման համաձայն՝ «Siper» տեսակի հակաօդային պաշտպանության հրթիռների համար հիմք են հանդիսացել թուրքական «Hisar-U» մեծ հեռահարություն ունեցող հրթիռները, ապա կատարելագործվել:

Նշենք, որ վերոհիշյալ զինատեսակն արտադրվում է թուրքական «Rocketsan» ռազմարդյունաբերական ընկերության կողմից:

Տեսանյութեր

Լրահոս