Այսօր ականատես ենք Թուրքիայի 100-ամյա երազանքի գործնական իրականացմանը. Էրդողան
Իր ելույթի սկզբում Էրդողանը իր գոհունակությունն է հայտնել «Թուրքիան թյուրքական աշխարհի հետ կապող Նախիջևանում» գտնվելու կապակցությամբ։
Հիշեցնենք, որ դեռ 102 տարի առաջ Թուրքիայի Հանրապետության հիմնադիր Քեմալ Աթաթյուրքն էր Նախիջևանը կոչել «թյուրքական դարպաս» և հրահանգել Մոսկվայի պայմանագրի [բանակցությունների] համար Խորհրդային Միություն մեկնող Թուրքիայի ազգային մեծ ժողովի պատվիրակությանը․ «Նախիջևանը թյուրքական դարպասն է։ Այս հանգամանքը հաշվի առնելով՝ արե՛ք հնարավորը»։
Այսօր ականատես ենք Թուրքիայի 100-ամյա երազանքի գործնական իրականացմանը՝ Սյունիքով ացնող միջանցքի տեսքով, որն էլ պետք է ապահովի Թուրքիայի անխափան ցամաքային կապը նախ Ադրբեջանի, ապա՝ ողջ թյուրքալեզու աշխարհի հետ։
«Հայկական ալիք» տելեգրամային ալիք