Բաժիններ՝

Շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում նաև մառախուղ

Երևան քաղաքում`

Սեպտեմբերի 24-ի և 29-ի երեկոյան ժամերին, 25-ին, 26-ի գիշերը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 15-18 մ/վրկ արագությամբ։ Սեպտեմբերի 26-ի ցերեկը, 27-28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Հանրապետության տարածքում`

Սեպտեմբերի 24-ի ցերեկը, 26-ին, 29-ին առանձին շրջաններում, 25-ին շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում նաև մառախուղ։ Սեպտեմբերի 27-28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ արևմտյան 3-5 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 17-20 մ/վրկ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 25-ին կնվազի 3-6, 26-28-ին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս