ՄԱԿ-ի հասանելիութունը կենսական է ԼՂ-ում հանցագործությունների կանխարգելման համար. Միրզոյանը հանդիպել է Գուտերեշին

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 78-րդ նստաշրջանի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ։ Այս մասին ՀՀ ԱԳ նախարարը տեղեկացրել է X սոցիալական ցանցի իր միկրոբլոգում։

«Քննարկեցինք Հարավային Կովկասում տիրող ընդհանուր իրավիճակը և տարածաշրջանում, Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի շարունակական ագրեսիայի հետևանքները: Ընդգծվել է, որ միջազգային հասանելիությունը, ներառյալ՝ ՄԱԿ-ի և դրա հաստատությունների, կենսական նշանակություն ունեն Լեռնային Ղարաբաղում դաժան հանցագործությունների կանխարգելման համար»,- գրել է Արարատ Միրզոյանը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930