
Ծանր վիրավորում ստացած 23 քաղաքացու շտապօգնության մեքենաներով Արցախից տեղափոխում են ՀՀ․ ԱՆ

Շտապօգնության 23 մեքենա մասնագետների ուղեկցությամբ Լեռնային Ղարաբաղից Հայաստան են տեղափոխում ծանր և ծայրահեղ ծանր վիրավորում ստացած Լեռնային Ղարաբաղի 23 քաղաքացու։ Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը
Այժմ՝ Կարմիր խաչի ուղեկցությամբ, նրանք անցան Հակարիի կամուրջը։
Լրացուցիչ տեղեկատվություն կտրամադրվի։