
«Միջանցքի թեմայի այսչափ հիշատակումը Թուրքիայի կողմից կարող է Սյունիքի վրա առաջիկա հնարավոր հարձակման նշաններից լինել». Վարուժան Գեղամյան

Եվ նորից Թուրքիայի արտգործնախարար Ֆիդանը ժամեր առաջ անդրադարձել է միջանցքի թեմային:
Նյու Յորքում քիչ առաջ կայացած մամուլի ասուլիսում նա նշել է հետևյալը. «Ադրբեջան-Հայաստան զինադադարից հետո Հայաստանը չի կատարել մի շարք պայմանավորվածություններ: … «Զանգեզուրի միջանցքի» բացումը այն հարցերից է, որին Ադրբեջանը համբերատար սպասում է»:
Ինչպես արդեն նշել եմ, միջանցքի թեմայի այսչափ հիշատակումը Թուրքիայի կողմից կարող է Սյունիքի վրա առաջիկա հնարավոր հարձակման նշաններից լինել:
պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան