
«Մասկ Թրայլեր-տանկեր» մակնիշի ավտոմեքենան դուրս եկել երթևեկելի գոտուց և գլորվել է ձորը

Սեպտեմբերի 19-ին, ժամը 19.00-ի սահմաններում, Մեղրի-Երևան ավտոճանապարհի 7-րդ կմ-ին «Մասկ Թրայլեր-տանկեր» մակնիշի ավտոմեքենան դուրս եկել երթևեկելի գոտուց և գլորվել ձորը. 57-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն: