Ռուսների համար ամենավտանգավոր երկրների շարքում Թուրքիան 1-ին տեղում է
Ռուսական «Страховой Дом ВСК» ապահովագրական ընկերության վերլուծաբանները հայտնում են, որ Թուրքիան դեռևս համարվում է ռուսների արձակուրդների համար ամենավտնագավոր ուղղղությունը։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Այդ երկրում 2023-ի ամռանը գրանցվել են ամենաշատ ապահովագրության դեպքերը։ Նշվում է, որ այս տարվա ամռանը արտերկիր մեկնող ռուսների ապահովագրական վճարումների հայտերի թիվը աճել է 14%-ով։
Վերլուծաբանների կարծիքով ռուս զբոսաշրջիկների համար ամենաշատ միջադեպերը (44%) գրանցվել են Թուրքիայում և ըստ այդմ” Թուրքիան զբոսաշրջիկների համար ամենավտանգավոր երկրների ցանկում հայտնվել է առաջին հորիզոնականում։ Երկրորդ տեղում Եգիպտոսն է՝ 33% ցուցանիշով, իսկ 3-րդ տեղում Աբխազիան է (7%)։ Ապահովագրական ընկերությունն ամենաքիչ դիմումները ստացել է Հայաստանից, Ադրբեջանից, Ուզբեկստանից, Բելառուսից և Արաբական Միացյալ Էմիրություններից։
Թուրքիայում միաջադեպեր գրանցվել են հատկապես Ալանիայում (34%), Քեմերում (24%), իսկ ռուսների համար ամենաապահով հանգստի վայրը նշվում է, որ Անթալիան է (5%-ից ցածր)։
Իսկ առողջապահության ապահովագրությամb գրանցված դեպքերի թվով առաջատարը Եգիպտոսն է, հիմանկանում դիմել են կոտրվածqների խնդրով։ Եգիպտոսին հաջորդում է Թուրքիան՝ միջատների խայթոցների, այրվածքների դեպքերի թվով։