
Ալեքսանյանը, Ղարիբյանը և Խաչատրյանը սկսում են պայքարն ըմբշամարտի աշխարհի առաջնությունում

Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի ևս երեք անդամներ մեկնարկում են վարկանիշային պայքարը աշխարհի առաջնությունում:
Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում ընթացող աշխարհի առաջնությունում կկայանան 60 կգ, 72կգ, 97 կգ քաշային կարգերի գոտեմարտերը:
Օլիմպիական խաղերի ոսկե, արծաթե, բրոնզե մեդալակիր, Եվրոպայի 6-ակի, աշխարհի քառակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանի առաջին մրցակիցը 1/16 եզրափակիչում Եվրոպայի փոխչեմպիոն Նիկու Օժոգն է (Ռումինիա):
60 կգ քաշային Գևորգ Ղարիբյանը 1/16 եզրափակիչում կմրցի Բուլղարիան ներկայացնող հայազգի Էդուարդ Նազարյանի հետ:
72 կգ քաշում Շանթ Խաչատրյանի առաջին մրցակիցը որակավորման փուլում Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի դրոշի ներքո հանդես եկող հայազգի Նարեկ Օհանյանն է:
Սեպտեմբերի 22-ի երեկոյան հունահռոմեական ոճի ըմբիշ Մալխաս Ամոյանը կմցրի աշխարհի առաջնության բրոնզե և Օլիմպիական խաղերի ուղեգրի համար: