ԱԱԾ-ից և ոստիկանությունից զանգահարում են դպրոցների տնօրեններին՝ հորդորելով «փողոցներից հավաքել» աշակերտներին

Վաղ առավոտից քաղաքացիներն անհնազանդության ակցիաներ են իրականացնում Երևանի փողոցներում. փակվել են մայրաքաղաքի տարբեր փողոցներ, պողոտաներ:

Երևանի բուհերի ուսանողներ, նույնիսկ դպրոցների աշակերտական խմբեր են միացել հանուն Արցախի և Հայաստանի ինքնաբուխ այս հավաքներին: Բոլորը շեշտում են՝ Արցախում այսօր ցեղասպանություն է, Հայաստանը կանգնած է պետականության կորստի, աղետի առջև և պետք է անհապաղ քայլեր ձեռնարկել։

168.am-ը ահազանգեր է ստանում, որ Ազգային Անվտանգության ծառայության և ոստիկանության աշխատակիցները զանգահարում են դպրոցների տնօրեններին՝ հրահանգելով անհնազանդության ակցիաներին մասնակցող «աշակերտներին հավաքել-տանել դպրոց»:

Տնօրեններն ի պատասխան նշել են, որ իրենք նման իրավասություն չունեն. ընդամենը տեղյակ ենք պահում ծնողներին, որ նրանց երեխաները դասի չեն եկել:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ սանձազերծված ադրբեջանական նոր պատերազմից հետ Երևանում քաղաքացիները պատասխան են պահանջում ՀՀ իշխանություններից, Նիկոլ Փաշինյանին կոչ անում հրաժարական տալ:

Տեսանյութեր

Լրահոս