
«Արցախցի 18-ամյա երիտասարդին Քննչական կոմիտեն որոշեց տանել կալանավորման». Արսեն Բաբայան

Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Արցախցի 18-ամյա երիտասարդին, որի պաշտպանությունը երեկ ստանձնեցի, Քննչական կոմիտեն որոշեց տանել կալանավորման:
Տղայի մայրն այս պահին Ստեփանակերտում է, իսկ հայրը զինվորական, որի մասին 2 օր է՝ հարազատները տեղեկություն չունեն:
Կալանքի նիստը հավանաբար կկայանա գիշերը: Կալանավորման հիմքերը բացակայում են:
Հույս ունեմ դատարանը կմերժի կալանքի միջնորդությունը»: