Այս վիճակում միակ բանը, որ կարող է անել Հայաստանի իշխանությունը, տարհանումն է. Էդիկ Բաղդասարյան

Էդիկ Բաղդասարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ամեն ուշացրած ժամ փրկության դռները փակելու է: Այս վիճակում միակ բանը, որ կարող է անել Հայաստանի իշխանությունը, տարհանումն է:

Ու քանի որ Հայաստանը վաղուց գործընթացների վրա ազդելու որեւէ լծակ չունի, ինձ թվում է՝ միակ կառույցն այս փուլում ՄԱԿ-ն է, որին այժմ պաշտոնապես պիտի դիմի Հայաստանի կառավարությունը:

Եվ պետք է հայտարարի, որ պատրաստ է ընդունել Արցախի բնակիչներին: Ողբերգության մասշտաբները անպատկերացնելի են»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930