Բաժիններ՝

Ֆինլանդիայում սկսել են ավիաբազա կառուցել ամերիկյան F-35 կործանիչների համար

Ֆինլանդիայի Ռովանիեմի քաղաքում սկսվել է ամերիկյան արտադրության F-35 նոր բազմանպատակային կործանիչների ավիաբազայի կառուցումը: Այդ մասին տեղեկանում ենք «Ինտերֆաքս» գործակալությունից:

«Ֆինլանդիայի պաշտպանության ուժերի առաջին կործանիչները Ռովանիեմիում Լապլանդիայի օդային հրամանատարությանը կմատակարարվեն 2026 թ.-ին, և դրանք պլանավորվում է շահագործել մինչև 2060-ական թվականները», -սեպտեմբերի 20-ին հաղորդել է Yle պորտալը:

Նախապատրաստական ​​աշխատանքներն սկսվել են այս տարվա հունիսին, իսկ փաստացի շինարարությունը` սեպտեմբերին։ Ենթադրվում է, որ տեխնիկական սպասարկման, ուսումնական և պահպանության օբյեկտների, ինչպես նաև օդակայանների շինությունների կառուցումը կշարունակվի մինչև 2027 թվականը:

Ակնկալվում է, որ աշխատանքը կարժենա շուրջ 150 մլն եվրո։

Ֆինլանդիայի ռազմաօդային ուժերը ներկայում ունի McDonnell Douglas F/A-18 Hornets վաթսուներկու կործանիչ: Ավելի վաղ հաղորդվում էր, որ 2025 թ.-ին կսկսվի դրանց «թոշակավորումը», և հիմնականում նախատեսվում է ինքնաթիռներն օգտագործել պահեստամասերի համար։

Մինչև 2030 թ. դրանք կփոխարինվեն Lockheed Martin F-35A Lightning II վաթսունչորս կործանիչներով։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930