Ժամանակն է, որ Ադրբեջանը պատժամիջոցների ենթարկվի, դատապարտումը բավարար չէ. ԵԽ պատգամավոր

Ժամանակն է, որ Եվրամիությունը վերանայի Ադրբեջանի հետ հարաբերությունները, և Ադրբեջանը պատժամիջոցների ենթարկվի: Այս մասին շեշտել է Եվրախորհրդարանի պատգամավոր Լարս Պատրիկ Բերգն իր հայտարարությունում:

Պատգամավորը Եվրոպական խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստում ԼՂ թեմայով քննարկումից հետո հայտարարել է, որ գործընկերների գնահատականների հետ համաձայն է:

« Ադրբեջանի համար, իսկապես, հետևանքների ժամանակն է, և դատապարտումը բավարար չէ: Ժամանակն է, որ Եվրամիությունը վերանայի Ադրբեջանի հետ հարաբերությունները: Ի հակադրություն Եվրահանձնաժողովի նախագահի կարծիքի՝ Ադրբեջանն ակնհայտորեն վստահելի գործընկեր չէ: Անշուշտ ժամանակն է, որ Ադրբեջանը պատժամիջոցների ենթարկվի, ու ԵՄ-ն Հայաստանին աջակցելու համար անհրաժեշտ միջոցներ ձեռնարկի: Ադրբեջանական ռեժիմը Լեռնային Ղարաբաղում փորձում էր սովամահ անել էթնիկ հայերին, իսկ այժմ նրանք գնդակոծում են խաղաղ բնակչությանը՝ որպես իրենց էթնիկ զտումների քաղաքականության մաս: Բավական է»,-շեշտել է պատգամավորը:

Ադրբեջանը սեպտեմբերի 19-ից Լեռնային Ղարաբաղի դեմ լայնածավալ հարձակում է սկսել, զոհերի և վիրավորների թվում կան քաղաքացիական անձինք: Սեպտեմբերի 20-ին հայտնի դարձավ, որ Արցախի Հանրապետության իշխանություններն ընդունում են ռուսական խաղաղապահ առաքելություն իրականացնող զորակազմի հրամանատարության առաջարկությունը՝ կրակի դադարեցման վերաբերյալ։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930