Տարածաշրջանային երկրների տարածքային ամբողջականությունը կարմիր գիծ է Իրանի համար․ Իրանի ՊՆ

Տարածաշրջանային երկրների տարածքային ամբողջականությունն ու միջազգային սահմանների անխախտելիությունը կարմիր գիծ են Իրանի Իսլամական Հանրապետության համար։ Այս մասին հայտարարել է Իրանի պաշտպանության նախարար Մոհամմադ Ռեզա Աշթիանին՝ ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հետ հանդիպմանը։

Իրանի և Ռուսաստանի պաշտպանության նախարարները դեմ են արտահայտվել Հարավային Կովկասում արտատարածաշրջանային երկրների ներկայությանը:

Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի շուրջ զարգացումներին՝ Իրանի պաշտպանական գերատեսչության ղեկավարը խաղաղ ճանապարհով խնդիրների լուծման արդյունավետ միջոց է համարել տարածաշրջանային համագործակցության «3+3» ձևաչափը։

Սերգեյ Շոյգուն կիսել է իր գործընկերոջ տեսակետները և ընդգծել է տարածաշրջանային նախաձեռնությունների անհրաժեշտությունը՝ դրանում ներգրավված պետությունների մասնակցությամբ։ Սերգեյ Շոյգուն բարձր է գնահատել Իրանի դիրքորոշումը կովկասյան զարգացումների առանցքում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930