Ադրբեջանը 13։00-ից հետո երկու ժամ շարունակ կրակել է Մարտունու խաղաղ բնակավայրերի ուղղությամբ
Այսօր Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմից հայտարարել էին, որ Արցախի Հանրապետության իշխանություններն ընդունում են ռուսական խաղաղապահ առաքելություն իրականացնող զորակազմի հրամանատարության առաջարկությունը՝ կրակի դադարեցման վերաբերյալ: Ինչից հետո ժամը 13։00-ին կրակը դադարեցվել էր։
Սակայն, ինչպես Մարտունիի քաղաքացիները տեղեկացրեցին՝ Ադրբեջանը 13։00-ից հետո շարունակել է կրակել Մարտունու խաղաղ բնակավայրերի ուղղությամբ։
«Մենք շարունակում ենք մնալ ապաստարաններում, մեզ ասել են, որ չեն տարհանելու, սպասում ենք, տեսնենք՝ ինչ կլինի։ Նաև ասել են, որ դեռ ապաստարաններից դուրս չգանք, քանի որ ադրբեջանական կողմը կրակում է, բայց ոչ նախկին ինտենսիվությամբ»,- մեզ հետ զրույցում ասաց Մարտունու բնակչուհիներից մեկը։