
Ադրբեջանի գործողությունները փաթեթային են. Անկլավների հանձնման գործողությունը օրերի հարց է. Վլադիմիր Մարտիրոսյան

Վլադիմիր Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրումէ. «Հասկացեք, որ Ադրբեջանի գործողությունները ՓԱԹԵԹԱՅԻՆ են: Այդ փաթեթը դրվել է գործողության:
1. Արցախի Հանրապետության դեմոնտաժ ռազմական և քաղաքական առումով:
2. ՀՀ-ում գտնվող «ադրբեջանական» անկլավների վերադարձ:
3. Զանգեզուրի միջանցք:
Սա հերթականություն չէ, սա ամբողջական փաթեթ է, որի իրացման գործողությունը միացված է և դրա մեկնարկի արագացման շարժառիթը նախ Փաշինյանի ազդեցության նվազումն էր պաշտոնական Ստեփանակերտի վրա և երկրորդ նրա իրական վարկանիշի բացահայտումը Երևանի ընտրություններում: Ավելին սա ցույց է տալիս, որ այս փաթեթի իրագործման միակ երաշխավորը ՀՀ-ում Փաշինյանն է, որի քաղաքական և հանրային դիրքերը գնալով թուլանում են ուստի նաև թուլանում է երաշխավորի երաշխիքը և փաթեթի գործարկումը պետք է արագացնել:
Փաշինյանի երկու օրերի ուղերձներում քողարկված նկատվում է ձգտում, որ չբացահայտվի փաթեթի իրագործման պլանը: Նա ուշադրությունը կենտրոնացնում է փաթեթի իրագործմանը խանգարող երևույթների ( իշխանազավթում, ներքին իրավիճակի սրում) կանխման վրա:
Հ.Գ. Անկլավների հանձնման գործողությունը օրերի հարց է: