Այսօր կեսգիշերից Ստեփանակերտի հացի արտադրամասերից արդեն հնարավոր կլինի հաց ձեռք բերել համար 11 կտրոնով

Այսօր կեսգիշերից (ժամը 24:00-ից հետո) Ստեփանակերտ քաղաքի հացի արտադրամասերից արդեն հնարավոր կլինի հաց ձեռք բերել համար 11 կտրոնով: Այս մասին հայտնում են ԱՀ սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարությունից։

Պայմանավորված ալյուրի՝ հումանիտար ճանապարհով ներկրմամբ, տեղեկացնում ենք, որ համար 11 կտրոնով վաճառվող հացի գինը կկազմի 100 դրամ:

Ներկրված ալյուրը կտրամադրվի նաև շրջաններին, որտեղ ևս վաճառվող հացի արժեքը կլինի 100 դրամ:

Նույն ժամանակաընթացքում համար 9 և 10 կտրոններով հացի վաճառքը կիրականացվի Ստեփանակերտ քաղաքի Տիգրան Մեծի նրբանցք 18 հասցեում գտնվող հացի արտադրամասից (платочный комбинат)՝ պահպանելով հացի՝ նախկինում սահմանված արժեքը (200դրամ):

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930