Բաժիններ՝

Ըմբիշ Վազգեն Թևանյանը պարտվեց ԱԱ-ի կիսաեզրափակիչում և կպայքարի բրոնզե մեդալի համար

Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի անդամ Վազգեն Թևանյանը դուրս չեկավ աշխարհի առաջնության եզրափակիչ և կպայքարի բրոնզե մեդալի համար:

Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում ընթացող ըմբշամարտի աշխարհի առաջնության 65 կգ քաշային կարգի կիսաեզրափակիչում Վազգեն Թևանյանը մրցեց Պուերտո Ռիկոյի ներկայացուցչի հետ և զիջեց 9:10 հաշվով:

Նա կպայքարի ԱԱ-ի բրոնզե մեդալի համար: Աշխարհի առաջնության 65 կգ քաշային կարգի եզրափակիչը կկայանան սեպտեմբերի 19-ին: Թևանյանը ԱԱ-ում պայքարը սկսել էր 1/16 եզրափակիչից` հաղթելով Բելառուսը ներկայացնող Նյուրգուն Սկրյաբինին 9:0 հաշվով, այնուհետ գերազանցել էր Տաջիկստանից Աբդուլմաջիդ Կուդիևին՝ 8-6: Բրոնզե մեդալի համար գոտեմարտը կկայանա սեպտեմբերի 19-ին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս