Բաժիններ՝

Գավառի մանկատանը ծեծի են ենթարկել 14-ամյա տղային. նա հեռացել է մանկատնից. shamshyan.com

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ սեպտեմբերի 15-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքում գործող «Գավառի մանկատուն» ՊՈԱԿ-ում:

Սեպտեմբերի 16-ին ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պետական պահպանության գլխավոր վարչության Սևանի պահպանության բաժանմունքի պետի ժամանակավոր պաշտոնակատարը Սևան համայնքի Չկալովկա բնակավայրի մոտակայքում ծառայություն կատարելու ժամանակ նկատում է մի երեխայի: Ոստիկանության ծառայողը մոտենում է երեխային և պարզում է, որ նա Գավառի մանկատան սան է ու նրան տեղափոխում է Ոստիկանության Սևանի բաժին, որտեղ 14-ամյա տղան, ում անունը նախաքննության շահերից ելնելով չի հրապարակվում, ոստիկաններին պատմում է, որ մանկատանը իրեն ծեծի են ենթարկել, ոտքերով և ձեռքերով հարվածել են իր մարմնի տարբեր հատվածներին՝ պատճառելով ֆիզիկական ցավ, դեմքի և պարանոցի շրջաններին էլ մարմնական վնասվածքներ է ստացել:

Այդ ամենից հետո երեխան հեռացել է մանկատնից:

Դեպքի փաստով Ոստիկանության Սևանի բաժնում ձևակերպվել են փաստաթղթեր որոնք փոխանցվել են Հայաստանի Քննչական կոմիտեի Գեղարքունքի մարզային քննչական վարչություն, իսկ երեխային տեղափոխել են Գավառի մանկատուն:

Նշվում է, որ վերջին մի քանի ամիսների ընթացքում Գավառի մանկատանը տիրում է անառողջ վիճակ, արդեն մի քանի սկանդալային դեպքեր են տեղի ունեցել մանկատան սաների հետ, սակայն, չգիտես ինչու, պատկան մարմինները հետևություններ չեն անում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930