
«Այ, էդ մի բանից սարսափենք, որովհետև մի օր փողոցում քացու տակ եք ընկնելու». Սուրեն Սուրենյանց

Սուրեն Սուրենյանցը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «(Ք)ՔՊ ներկայացուցիչները ձև են բռնել, թե իբրև իրենք իրենց դավանած ժողովրդավարության զոհերն են:
Մի կեղծեք, արա:
Ձեր «ժողովրդավարությունից» մարդիկ այնքան են զզվել, որ ընտրություններով փոփոխություններ չեն պատկերացնում: Այ, էդ մի բանից սարսափենք, որովհետև մի օր փողոցում քացու տակ եք ընկնելու:
Վարկանիշային այնպիսի գահավիժում ունեք, որ վարչական ռեսուրսն անգամ չփրկեց: Չասեք՝ չենք օգտագործել, ուղղակի դա ձեզ չփրկեց:
Հիմա էլ՝ մնացել եք Արամ Սարգսյանի կուսակցության հույսին: Դա էլ ձեզ չի փրկի, ուղղակի մինչև քոքն էդ կուսակցությանն էլ կփչացնեք…»։