
Թրամփը վստահ է, որ Ուկրաինան հակամարտության մեջ արդեն տանուլ է տալիս

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը վստահ է, որ Ուկրաինան հակամարտության մեջ արդեն տանուլ է տալիս, այնինչ կարող էր խուսափել դրանից։ «Անկեղծ ասած, նրանք կարող էին պայմանավորվածության հասնել ավելի քիչ տարածքների շուրջ, քան այն, որը Ռուսաստանն արդեն օկուպացրել էր: Եվ ոչ ոք չէր զոհվի», – ասել է Թրամփը NBC-ին տված հարցազրույցում՝ ընդգծելով, որ նկատի ունի «Ղրիմը և այլ շրջանները», որոնք բռնակցվել են Ռուսաստանին: