
Պուտինը կես ժամից ավել խոսել է Լերմոնտովի բանաստեղծության մասին. Ֆինլանդիայի նախագահ

Ֆինլանդիայի նախագահն ասել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կես ժամից ավելի խոսել է Լերմոնտովի բանաստեղծության մասին։ Ինչպես հայտնել է Սաուլի Նինիստոն, նրանց հանդիպումը տեղի է ունեցել Ուկրաինայում Ռուսաստանի կողմից ռազմական գործողության մեկնարկից առաջ։
Այս մասին գրել է The New York Times-ը։
Նինիստոյի կարծիքով` իրենց հանդիպման ժամանակ Պուտինն այդպիսով ցույց է տվել, որ «տարված է ռուսական մշակույթով»։
Ֆինլանդիայի նախագահը նաև ասել է, որ որոշել է փորձել Ռուսաստանի Դաշնության նախագահին՝ նրան հարցնելով Լերմոնտովի` Ալեքսանդր Պուշկինի մահվան առիթով գրած «Պոետի մահը» բանաստեղծության մասին: Պուտինը խոսել է ավելի քան կես ժամ։ «Նա ամեն ինչ գիտեր. նրա համար դա Ռուսաստանն էր, Ռուսաստանն ամբողջությամբ»,- թերթը մեջբերել է Ֆինլանդիայի նախագահի խոսքերը։