
«1918 թ. այսօրը` սեպտեմբերի 15-ին օսմանյան բանակը Էնվեր և Նուրի փաշաների գլխավորությամբ գրավեց Բաքուն…». Գեղամյան

Վարուժան Գեղամյանը տելեգրամյան իր ալիքում գրում է. «1918 թ. այսօրը` սեպտեմբերի 15-ին օսմանյան բանակը Էնվեր և Նուրի փաշաների գլխավորությամբ գրավեց Բաքուն:
Մենք այսօրը գերազանցապես հիշում ենք որպես հայերի կոտորածի օր, սակայն դրանից զատ Բաքվի գրավումը փաստացի ձևավորեց Ադրբեջանի Հանրապետությունը: Չնայած վերջինս հռչակվել էր 1918-ի մայիսին, սակայն միայն սեպտեմբերին թուրքական բանակը գրավեց և հաստատվեց այն տարածքում, որը վրա պիտի լիներ հանրապետությունը:
Ինչպես որ Կովկասում թուրքական պետություն ստեղծելու գաղափարը հորինվեց և մշակվեց Օսմանյան կայսրության կողմից, այնպես էլ ծրագրի իրականացումը նույնպես օսմաններինն էր:
Ուստի այսօրվա Ադրբեջանը թուրքական քաղաքական նախագիծ է և շարունակում է այդպիսին լինել: Եվ պատահական չէ, որ Բաքվի գրավումը լայնորեն նշվում է մերօրյա Թուրքիայում»։