Օտարերկրացիներից Թուրքիայում ամենից շատ բնակարան գնել են ռուսները

Թուրքիայի վիճակագրական ծառայությունը (TÜİK) օգոստոսին Թուրքիայում օտարեկրացիների կողմից գնված բնակարանների վերաբերյալ տվյալներ է հրապարակել։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Ըստ այդմ՝ օտարերկրացիներն օգոստոսին Թուրքիայում գնել են ընդհանուր առմամբ 3․058 բնակարան։

Նրանց կողմից գնված բնակարանների թիվը տվյալ ամսում տարեկան կտրվածքով նվազել է 42 տոկոսով։

Օտարերկրացիներն ամենից շատ բնակարաններ են ձեռք բերել Ստամբուլում (1066), Անթալիայում (919) և Մերսինում (248)։

Իսկ ազգային պատկանելիության տեսանկյունից ամենից շատ բնակարան գնել են ռուսները (733), ապա՝ իրանցիները (342), իրաքցիները (220) և ղազախները (142):

Տեսանյութեր

Լրահոս