Բաժիններ՝

Հայաստանի բասկետբոլի հավաքականը բարելավել է դիրքը ՖԻԲԱ-ի դասակարգման աղյուսակում

ՖԻԲԱ-ն հրապարակել է ազգային հավաքականների վարկանիշային թարմացված աղյուսակը, որում Հայաստանի հավաքականը զբաղեցնում է 83-րդ տեղը:

Այս մասին հայտնում է ֆեդերացիան: Նախորդ հրապարակման համեմատ Հայաստանի հավաքականը առաջադիմել է 4 հորիզոնականով:

Աշխարհի 2027 թվականի առաջնության նախընտրական առաջին փուլում Հայաստանի հավաքականի հետ նույն ենթախմբում ընդգրկված Ավստրիայի հավաքականը 65-րդ հորիզոնականում է, իսկ Ալբանիան զբաղեցնում է 99-րդ տեղը:

Հայաստանի հավաքականն Աշխարհի առաջնության ընտրական փուլի առաջին հանդիպումը կանցկացնի 2024թ․ փետրվարի 22-ին՝ մրցելով Ավստրիայի հետ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս