Թուրքիայում հայտնաբերվել է Covid-19-ի նոր շտամով հիվանդացության դեպքեր

Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեթթին Քոջան հայտարարել է, որ Թուրքիայում «COVID-19-ի» մուտացիայի հետևանքով առաջացած «Omicron» հիվանդության տեսակներից մեկով՝ «Eris»-ով վարակվածության 9 դեպք է գրանցվել: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

«Այն չենք կարող դիտարկել որպես չանհանգստացնող իրավիճակ: Մենք շարունակելու ենք մշտապես իրականացվող միջոցառումները: Նման իրավիճակն այլ երկրներում տարածված է, մեզ մոտ էլ կարող էր այդպիսին լինել»,-ասել է նախարարը:

Որպես հիվանդության ախտանիշներ, Քոջան նշել է արտադրության հոսք քթից, քթի լցվածություն, հոդացավ, աչքերի հատվածում ցավեր, չոր հազ, հոգնածություն, ապա հավելել, որ նման գանգատ ունեցող մարդիկ պետք է անպայման անցնեն «COVID-19»-ի ՊՇՌ թեստավորում:

Իսկ բժշկական կենսաբանության և գենետիկայի մասնագետ դոկտոր-պրոֆեսոր Նեդիմե Սերաքընջըն նշել է, որ «Eris»-ի ախտանիշները ներառում են նաև կոկորդի ցավ և փորլուծություն:

Թուրքիայի առողջապահության նախարարն նաև հայտնել է, որ այս պահին մարդկանց առօրյայում խստացումներ մտցնելու կարիք չկա, իսկ առանձին դեպքերում, ինչպես տարեցների և կամ խռոնիկ հիվանդություններ ունեցողների պարագայում դիմակ կրելու համար միջոցառումներ պետք է ձեռնարկվեն:

Նշենք, որ կորոնավիրուսի նոր շտամի՝ «Eris»-ի առաջին դեպքը հայտնաբերվել է 2023-ի փետրվարին Ինդոնեզիայում:

Տեսանյութեր

Լրահոս