
Ադրբեջանը սրում է իրավիճակը. Տիգրան Աբրահամյան

Ադրբեջանը ռուսական կողմի հետ բանակցություններում ոչ միայն փորձում է հետ կանգնել ստանձնած պարտավորություններից, այլ զուգահեռ սրում է իրավիճակը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Տիգրան Աբրահամյանը։
«Իրավիճակի սրությունն արտահայտվում է ոչ միայն Ադրբեջանի ապակառուցողական կեցվածքով, այլ ադրբեջանական նախապայմաններով:
Սրան զուգահեռ, Արցախում յուրաքանչյուր օր իրավիճակն առավել անտանելի է դառնում` իր հետ առաջ բերելով նորանոր խնդիրներ:
Ամեն դեպքում ռուսական կողմը հավաստիացնում է, որ բանակցությունները դեռ շարունակվում են և փորձում են ամեն գնով հասնել հումանիտար իրավիճակի հարաբերական կայունացման»: