Բաժիններ՝

«Ալաշկերտ»-ը մարզչական շտաբում նոր համալրում ունի

Երևանի «Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբը նոր համալրում ունի մարզչական շտաբում: Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:

Ակումբի մարզչական շտաբը համալրել է բելառուս մասնագետ Սերգեյ Զենևիչը։

ՈՒԵՖԱ-ի PRO կարգի արտոնագիր ունեցող 47-ամյա մասնագետն աշխատել է բելառուսական մի շարք ակումբներում, գլխավորել է «Տորպեդո-ԲելԱԶ»-ը:

Զենևիչը երկար տարիներ աշխատել է Բելառուսի ֆուտբոլային դրոշակակիր ԲԱՏԷ-ի համակարգում, գլխավորել է Բորիսովի ակումբի երիտասարդական և գլխավոր թիմերը, մինչև սեպտեմբեր ընդգրկված է եղել ԲԱՏԷ-ի գլխավոր թիմի մարզչական շտաբում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930