Մեկ րոպե լռություն՝ Ազգային ժողովում

ՀՀ ազգային ժողովը մեկ րոպե լռությամբ հարգեց Ադրբեջանի՝ 2022թ սեպտեմբերյան ագրեսիայի զոհերի հիշատակը:

Սեպտեմբերի 13-ի նիստում ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը նշեց. «Մեկ տարի առաջ Հայաստանի Հանրապետությունը ենթարկվեց հարձակման, որի հետևանքով մենք ունեցանք 200-ից ավելի զոհ»,-ասաց Ալեն Սիմոնյանը:

Նա առաջարկեց մեկ րոպե լռությամբ հարգել զոհերի հիշատակը:

2022 թվականին սեպտեմբերի 13-ին ժամը 00:05-ից Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել էին ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառում էր նաև ԱԹՍ-ներ: Ավելի ուշ Ադրբեջանը հրետանային միջոցներ էր կիրառել նաև այլ ուղղություններով: Ադրբեջանի կողմից իրականացրած ագրեսիայի հետևանքով հայկական կողմից զոհվել է 224 անձ, այդ թվում՝ 3 քաղաքացիական անձ, անհայտ է 3 զինծառայողի գտնվելու վայրը։

Տեսանյութեր

Լրահոս