
«Ազերիների կողմից Ասկերան համայնքի տարածք ոչ մի մեքենա մուտք չի գործել». Ալյոշա Գաբրիելյան

Արցախի ԱԺ երեք գումարման պատգամավոր Ալյոշա Գաբրիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Սիրելի հայրենակիցներ։ Հաշվի առնելով հանրային հետաքրքրությունները և ասկերանցիններին հասցեագվրված մեծածավալ զանգերի թվի աճը, հայտնում եմ, որ առ այս պահը ազերիների կողմից Ասկերան համայնքի տարածք ոչ մի մեքենա մուտք չի գործել»։