Արման Հովհաննիսյան-ԲԴԽ հաշիվը՝ 191-36

Այսօր Դատավորների արտահերթ ընդհանուր ժողովը ընտրում էր Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի անդամների:

Հանձնաժողովի չորս անդամի՝ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորներ Արման Հովհաննիսյանի, Հովիկ Շահնազարյանի, Վարչական դատարանի դատավոր Մերի Համբարձումյանի և դատավոր չհանդիսացող անդամ Դավիթ Հակոբյանի լիազորությունները դադարել են՝ հանձնաժողովում պաշտոնավարման ժամկետի ավարտով պայմանավորված։

168.am-ի տեղեկություններով՝ ԲԴԽ անդամներ Արթուր Աթաբեկյանն ու նորընտիր դատավոր անդամ Էդգար Հովհաննիսյանը ամեն բան անում էին, որ Արման Հովհաննիսյանը չվերընտրվի, սակայն փաստորեն ապարդյուն: Արման Հովհաննիսյանի դեմ ոչ ոք չառաջադրվեց, իսկ ձայների հաշվարկը ցույց տվեց, որ Արման Հովհաննիսյանը ջախջախել է ԲԴԽ-ին՝ 191 կողմ. 36 դեմ և 3 անվավեր քվեաթերթիկներով:

Ուշագրավ է, որ դատավոր չհանդիսացող անդամի՝ իշխանությունների սրտի թեկնածուն Արթուր Սաքունցի ղեկավարած կազմակերպության անդամ է. Անի Չատինյանը ներկայացնում է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը: Վերջինս հավաքեց ընդամենը 25 կողմ ձայն և չընտրվեց Հանձնաժողովի ոչ դատավոր անդամի պաշտոնում:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս