«Ո՞նց կարելի է Աշոտյանի նման ծանրակշիռ գործիչի համար ոչ մի ծպտուն չհանել, մի կիսագրագետ պրովոկատորի համար այ էսքան խառնվել». Հարություն Մնացականյան

Հարություն Մնացականյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Մի քիչ շատ բարկացած եմ, խնդրում և պահանջում եմ, որ ոչ ոք իր կարծիքը չմեկնաբանի գրածիս տակ։
Ուղիղ 8 տարի առաջ այս օրերին կարծեմ gallup-ի հարցումով էր, բնակչության 54%-ն իր ապագան տեսնում էր ՌԴ-ի հետ միասին (նույնիսկ ՌԴ-ի հետ միության մեջ)։ Էդ ժամանակ կրթության նախարարն ո՞վ էր…

Մի մարդու նախարարության ժամանակ, երբ ՌԴ-ն մեծամասնության կողմից դիտվում էր որպես մեզ ամենամոտ բարեկամ, ՌԴ-ն ներկայացված էր ամենադրական կոնտեքստով, երկու ամիս է՝ կալանավորված է, ՌԴ ոչ մի գերատեսչությունից ոչ մի արձագանք չլսեցի, փոխարենը ԵԺԿ-ից են փորձում միջամտել, բայց մի անհասկանալի, իբր բլոգերի համար, ով կոնկրետ երկրում ՌԴ-ի վարկանիշի վրա շատ մեծ բացասական ազդեցություն է ունեցել, ով ինչ մախինացիայի մեջ ասես՝ խառնված չի, ցանկացած ինտելեկտուալ մարդու մոտ ընկալվում է ոչ միանշանակ, ՌԴ֊ն դեսպանատան ու ԱԳՆ խոսնակի մակարդակով է անդրադառնում։

Ախպեր, ձեր ՖՍԲ-ն ընդհանրապես ուսումնասիրություններ անո՞ւմ է, վարկանիշ, մատուցած ծառայությունների էֆեկտիվություն հաշվո՞ւմ է, ո՞նց կարելի է Աշոտյանի նման ծանրակշիռ գործիչի համար ոչ մի ծպտուն չհանել, մի կիսագրագետ պրովոկատորի համար այ էսքան խառնվել։

Կրկնում եմ, ոչ ոք չքոմենթի, ով քոմենթեց ջնջելու եմ»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930