Բայրամովը ԵՄ հանձնակատարին տեղեկացրել է Հարավային Կովկասում իրադարձությունների ադրբեջանական տարբերակի մասին
Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը Բուդապեշտում հանդիպել է Եվրամիության հարևանության և ընդլայնման քաղաքականության գծով հանձնակատար Օլիվեր Վարհելիին։ Trend-ը՝ հղում անելով Ադրբեջանի ՆԳՆ-ին, գրում է, որ հանդիպման ժամանակ քննարկվել են Ադրբեջանի և ԵՄ-ի միջև հարաբերությունները, այդ թվում տարածաշրջանի ընթացիկ իրավիճակը։
«Նշելով Ադրբեջանի և ԵՄ-ի միջև համագործակցության բազմակողմ օրակարգի առկայությունը, Ջեյհուն Բայրամովը գոհունակությամբ տեղեկացրել է, որ այդ ոլորտում կան մի շարք հարցեր, այդ թվում՝ քաղաքական, տնտեսական, առեւտրային, տրանսպորտային, էներգետիկ անվտանգության, և այլն։
Նշվել է, որ նոր համակողմանի համաձայնագրի նախագիծը, որը նախատեսվում է ստորագրել Ադրբեջանի և ԵՄ-ի միջև, կարող է կարևոր դեր խաղալ կապերի հետագա զարգացման գործում։
Ընդգծվել է Ադրբեջանի և ԵՄ-ի միջև էներգետիկ ոլորտում ռազմավարական գործընկերության վերաբերյալ փոխըմբռնման հուշագրի կարեւորությունը, այն նախատեսում է համատեղ գործունեություն էներգետիկ անվտանգության ոլորտում, ինչպես նաև այլընտրանքային էներգետիկ ռեսուրսների զարգացում։
Խոսելով «Միջին միջանցք-Տրանսկասպիյսկ» միջազգային տրանսպորտային երթուղու պոտենցիալի ընդլայնման ոլորտում Ադրբեջանի առաջադրած նախաձեռնությունների մասին՝ Բայրամովը նշել է, որ տարածաշրջանում տրանսպորտային բոլոր հաղորդակցությունների, այդ թվում՝ Զանգեզուրի միջանցքի բացումը, կարող է զգալի ավանդ ներդնել այդ գործընթացում»,- մեջբերել է Trend-ը՝ հավելելով, որ Բայրամովը մյուս կողմին նաև մանրամասն տեղեկացրել է Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման, խաղաղության պայմանագրի ստորագրման մասին։