Թուրքիայում օգոստոսին տղամարդիկ 29 կին են սպանել

Թուրքիայում շարունակվում են կանանց նկատմամբ բռնություններն ու հանցագործությունները: «Վերջ ենք տալու կանանց սպանություններին» նախաձեռնությունը տվյալներ է հրապարակել 2023-ի օգոստոսին տղամարդկանց կողմից սպանված կանանց թվի վերաբերյալ: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Ըստ այդ, Թուրքիայում 2023 թվականի օգոստոսի ընթացքում 29 կին է սպանվել, որոնցից 21-ի սպանությունը տեղի է ունեցել կասկածելի հանգամանքներում։

Կանանց սպանելու պատրվակները տարբեր են․ Կանանցից 8-ը ցանկացել է ամուսնալուծվել, մեկը հեռակառավարման վահանակի համար է կռիվ արել, մյուսը ատել է։

Ըստ հրապարակված տվյալների՝ 29 սպանություններից 18-ը դեռևս մնում են չբացահայտված:

Տեսանյութեր

Լրահոս