
Գոտկատեղի հատվածը հինգ սանտիմետրով արագ նիհարեցնելու պարզ միջոց

Դեղագործ Աբրահամ Հոդադին խորհուրդ է տվել, թե ինչպես արագ կորցնել գոտկատեղից հինգ սանտիմետր՝ առանց մարզվելու։ Նրա մեթոդով կիսվել է Daily Mirror-ը։
Նրա առաջարկած մոտեցման առանձնահատկությունը յուրաքանչյուր չափաբաժինը ճիշտ որոշելու ճանապարհն է: Ըստ նրա՝ արդյունավետ նիհարելու համար ափսեի մեջ օսլա պարունակող ածխաջրերի` բրինձ, կարտոֆիլ կամ մակարոնեղեն, քանակը պետք է համապատասխանի բռունցքի չափին, սպիտակուցայինը՝ ափի։ Բացի այդ, նա խորհուրդ է տվել յուրաքանչյուր ճաշի մեջ մեկ բաժակ կանաչեղեն կամ բանջարեղեն ավելացնել։
«Ստուգված է, որ նման դիետայից վեց շաբաթ հետո օրգանիզմում ներքին օրգանների ճարպը կնվազի 14 տոկոսով, արյան ճնշումը և խոլեստերինի մակարդակը կնվազեն, իսկ գոտկատեղը կնվազի հինգ սանտիմետրով՝ նույնիսկ առանց լրացուցիչ մարզումների»,- ըստ shantnews-ի՝ նշել է նա։
Հոդադին ընդգծել է, որ, հետևելով իր սննդակարգին, պետք չէ սովամահ լինել և հրաժարվել սիրելի մթերքներից, քանի որ պետք է ուտել օրական երեք անգամ և չպահպանել խիստ սահմանափակումներ։